Italia

Իտալիա
Maurizio Moro5153 - CC BY-SA 4.0 D.benedetti - Public domain Commonists - CC BY-SA 4.0 Arne Müseler - CC BY-SA 3.0 de Pcastiglione99 - CC BY-SA 4.0 Jensens - Public domain Agostino Artnoir Sella - CC BY-SA 2.0 cattan2011 - CC BY 2.0 Didier Descouens - CC BY-SA 4.0 Gabriele Dalla Porta from Cornuda, Italia - CC BY-SA 2.0 Aleproale - CC BY-SA 4.0 Bradley Weber - CC BY 2.0 Enzo Rippa - CC BY-SA 4.0 Fausto Zambra - CC BY-SA 4.0 Ponti michele - CC BY-SA 4.0 Starlight - Public domain Rabax63 - CC BY-SA 4.0 cattan2011 - CC BY 2.0 Alicudi - CC BY-SA 3.0 User GerardM on nl.wikipedia - CC BY-SA 3.0 D.benedetti - Public domain qwesy qwesy - CC BY 3.0 Blackcat - CC BY-SA 3.0 it 2015 Michael 2015 - CC BY-SA 4.0 José Luiz - CC BY-SA 4.0 Livioandronico2013 - CC BY-SA 4.0 AlMare - Public domain Maurizio Moro5153 - CC BY-SA 4.0 Self-photographed, photo by Szilas - CC0 Kiban - CC BY-SA 3.0 it:user:Roberto Zanasi - Public domain Didier Descouens - CC BY-SA 4.0 qwesy qwesy - CC BY 3.0 Giulia Lavagnoli - CC BY-SA 4.0 SurfAst - CC BY-SA 3.0 Antonella Balboni - CC BY-SA 4.0 Ugeorge - CC BY-SA 3.0 Ingo Mehling - CC BY-SA 4.0 Rino Porrovecchio from Palermo, Italy - CC BY-SA 2.0 Il sottoscritto - Public domain Pivari.com - CC BY-SA 4.0 Maria Grazia Soldani - CC BY-SA 3.0 This Photo was taken by Wolfgang Moroder. Feel free to use my photos, but please mention me as - CC BY-SA 3.0 Pivari.com - CC BY-SA 4.0 Rabax63 - CC BY-SA 4.0 Paris Orlando - CC BY-SA 4.0 rachel_thecat - CC BY-SA 2.0 Diana Ringo - CC BY-SA 4.0 Bernd Gehrmann - CC BY-SA 3.0 No machine-readable author provided. Manfred Heyde assumed (based on copyright claims). - CC BY-SA 3.0 Fallaner - CC BY-SA 4.0 Carlo cattaneo fotografie - CC BY-SA 4.0 Ugeorge - CC BY-SA 3.0 D.benedetti - Public domain No images

Context of Իտալիա

Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana), ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում։ Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ։ Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա։ Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)։ 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույներն Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ։ Իտալական ցեղերը հիմնել են Հռոմ...Կարդալ ավելին

Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana), ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում։ Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ։ Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա։ Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)։ 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։

Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույներն Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ։ Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձել է հանրապետություն և նվաճել հարևան քաղաքակրթությունները։ Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը՝ դառնալով արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում։

Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և ենթարկվեց բարբարոսների հարձակումներին։ 11-րդ դարի սկզբին բազմաթիվ քաղաք-պետություններ և ծովային հանրապետություններ հզորացան և զարգացրին նավաշինարարությունը, առևտուրն ու բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի ձևավորման համար։ Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց դեպի Մերձավոր Արևելք և Ասիա։ Արդյունքում, հարստացան ֆեոդալները, որոնք մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում։ Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետական Պապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ Հարավային Իտալիան մնաց ֆեոդալական՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիների, արաբների, նորմանների, իսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով։

Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում։ Վերածնունդը դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին։ Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան։ Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունն անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները։ Հետագայում իտալական քաղաք պետություններն սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ։ Արդյունքում իտալական քաղաք-պետությունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ։ Քաղաք պետությունների թուլացումն առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան։

19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքար անկախության համար, ինչի արդյունքում երկիրն ընկավ հեղափոխական մի ժամանակաշրջան, որը հայտնի է Ռիսորզիմենտո անվամբ։ Վերջինիս նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն։ Մի քանի անհաջող փորձերից հետո, 1861 թվականին հնարավոր եղավ երկիրը միավորել։ Վերջինս դարձավ գերտերություն՝ երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր կազմավորված Իտալիայի թագավորությունն սկսեց արագ տեմպերով զարգանալ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում։ Իտալիան վերածվեց գաղութատիրական կայսրության, մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում լինելով հաղթանակած կողմերից մեկը՝ Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցիալական բողոքների փուլ, ինչի արդյունքում 1922 թվականին հատատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Առանցքի ուժերի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով։ Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարական կարգերի հաստատումը, իսկ Իտալիայի միապետությունն անկում ապրեց։

Ներկայումս Իտալիայի տնտեսությունն իր մեծությամբ երրորդն է Եվրագոտում և ութերորդը` աշխարհում։ Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոսկու պահուստների ցուցանիշներով՝ երրորդն աշխարհում։ Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում։ Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում։ Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է։ Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն։ Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ։ Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում։ Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում։

Phrasebook

Ներեցեք
Mi scusi
Խնդրում եմ
Per favore
Խնդրեմ
Prego
Արգելված
Proibito
Հրել
Spingere
Քաշեք
Tiro
Տղամարդիկ
Uomini
Ելք
Uscita
Wifi
Wifi

Where can you sleep near Իտալիա ?

Booking.com
490.200 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 75 visits today.