Chrysler Building

( Քրայսլեր բիլդինգ )

Քրայսլեր բիլդինգ (անգլ.՝ Chrysler Building), Chrysler կորպորացիայի երկնաքեր, կառուցված 1930 թվականին, Նյու-Յորքի խորհրդանիշներից մեկը։ Կառույցի բարձրությունը 320մ (1046 ֆուտ)՝ տեղեկայված Մանհեթենի արևելյան մասում՝ 42-րդ փողոցի և Լեկսինգտոն-ավենյուի խաչմերուկում։ 1930-1931 թվականներին, 11 ամսիս շարունակ կառույցը աշխարհի ամենաբարձրն էր համարվում։ Ի սկզբանե պատկանել է «Քրայսլեր» կորպորացիային, իսկ ներկա ժամանակներում համասեփականատերերն են Abu Dhabi Investment Council-ը 90% և Tishman Speyer Properties-ը (10%)։

Պատմություն

Նախկին սենատոր ՈՒիլյամ Հ. Ռեյնոլդսը պատվիրել է շենքի նախագիծը ճարտարապետ ՈՒիլյամ վան Ալենին (անգլ.՝ William van Alen)։ Պատրաստի նախագիծը հետագայում վաճառվել է Ուոլթեր Պ․ Քրայսլերին և դարձել է նրա ընկերության գլխավոր գրասենյակը։

Այդ ժամանակահատվածում շենքն արդեն սկսում էր բարձրանալ դեպի երկինք։ Նյու Յորքի շինարարներին խթանում էր աշխարհում ամենաբարձր երկնաքերը կառուցելու ցանկությունը։ Մեկ շաբաթում կառուցվում էր չորս հարկ։ Մինչ շենքի կառուցման ավարտը այն արդեն հավասարվել էր ճարտարապետ Հ. Քրեյգ Սեվերանսի երկնաքերի բարձրությանը, որը գտնվում էր 40 Wall Street հասցեում, այն նաև հայտնի է որպես «Թրամփ-բիլդինգ»։ Նախկինում Սեվերանսը և վան Ալենը գործընկերներ էին, բայց նրանց ուղիները բաժանվեցին, և նրանք դարձան թշնամիներ։ Սեվերանսը գիտեր, թե որքան բարձր պետք է լինի իր մրցակիցի շենքը, ուստի նա ավելացրեց ևս երկու ֆուտ իր երկնաքերին ՝ դրանով իսկ այն դարձնելով աշխարհի ամենաբարձր շենքը։ Չցանկանալով պարտվել, վան Ալենը (առանց հրապարակման) քաղաքից թույլտվություն ստացավ երեսունութ մետր երկարությամբ սայր տեղադրել կառույցին։ Nirosta ապրանքանիշի չժանգոտվող պողպատից սայրը հավաքվել է շենքի ներսում՝ անհատական տարրերից, իսկ շենքի գագաթին տեղադրվել է 1929 թվականի նոյեմբերին՝ դարձնելով «Քրայսլեր» երկնաքերը ոչ միայն ամենաբարձր շենքը, այլ նաև ամենաբարձր շինությունը աշխարհում։ Այնուամենայնիվ, Վան Ալենը և Քրայսլերը այդ տիտղոսը վայելեցին մեկ տարուց քիչ, այնուհետև տիտղոսը անցավ Empire State Buildingին։ Վան Էլենի ուրախությունը թունավորեց Քրայլերը, քանի որ նա հրաժարվեց վճարել հոնորարները։ «Քրայսլեր» երկնաքերը բացվեց հանրությանը 27 մայիսի 1930 թվականին։

Photographies by:
Statistics: Position
4459
Statistics: Rank
23483

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
596271483Click/tap this sequence: 4263

Google street view

Where can you sleep near Քրայսլեր բիլդինգ ?

Booking.com
491.368 visits in total, 9.210 Points of interest, 405 Destinations, 38 visits today.